Հաշվապահական ծառայությունների մատուցման ոլորտում ինքնուրույն և կարևոր տեղ է զբաղեցնում ֆինանսական հաշվառումը: Այն հաշավապահական հաշվառման բաղկացուցիչ մաս է կազմում և կարգավորվում է օրենսդրական ակտերով ու ստանդարտներով:

Ֆինանսական հաշվառման միջոցով իրականացվում է՝

  • ֆինանսական ռեսուրսների հաշվառում,
  • դրամական միջոցների առկան ու շարժը,
  • կիրառվում է բիզնեսի հետ կապված ֆինանսկան գործարքների ամփոփման, վերլուծության և հաշվետվություններ կազմելիս:

Ֆինանսական հաշվառման արդյունքում ստացված տեղեկությունները օգտագործվում են բաժնետերերի, մատակարարների, բանկերի, ծառայողների, պետական մարմինների, բիզնեսի սեփականատերերի և այլ շահագրգիռ անձանց կողմից, ում անհրաժեշտ է որոշումներ կայացնելիս ունենալ թվային տեղեկություններ:

 Ֆինանսական հաշվառումը ղեկավարվում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հաշվապահական ստանդարտներով և տվյալ երկրի օրենսդրությամբ։ Հաշվապահական հաշվառման ստանդարտները ուղեցույց են, որտեղ նշված են, թե ինչպես պետք է ֆինանսական հաշվետվություններում ներկայացվեն գործարքների և այլ իրադարձությունների կոնկրետ տեսակները։

Ֆինանսական հաշվառումը պետք է համապատասխանի որոշակի չափանիշների. դրանցից են՝

  • ճշգրիտ նկարագրություն,
  • համապատասխանություն (ռելևանտություն),
  • ստուգելիություն,
  • համադրելիություն,
  • հասկանալիություն,
  • ժամանակագրություն:

«Կոնստանտ Կոնսալթինգ» ընկերությունը Ֆինանսական հաշվառման ծառայություն մատուցելիս երաշխավորում է վերոնշյալ կետերի իդեալական կատարումը:

Կապ մեզ հետ

Գրեք մեզ