Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով, սկսած 2017 թվականի Հունվարի 1-ից հետո հայտարարված շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտները դրանց ստացման հարկային տարվա ընթացքում շահաբաժին վճարող` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնելու դեպքում այդ շահաբաժիններից վճարված եկամտային հարկի գումարները պետական բյուջեից փոխհատուցվում են:

Գործընթացը կազմակերպելու համար անհրաժեշտ է ներկայացնել սույն փաստաթղթերը՝

  • եկամտային հարկի փոխհատուցման համար սահմանված դիմում,
  • անձը հաստատող փաստաթուղթ,
  • հաշվետու տարվա ընթացքում ռեզիդենտ կազմակերպության կողմից ֆիզիկական անձին վճարված շահաբաժինների և դրանցից պահված եկամտային հարկի վերաբերյալ տեղեկանք,
  • Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում կատարված գումարային ներդրումների չափի վերաբերյալ տեղեկանք
  • կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում կատարված գումարային ներդրումները հաստատող փաստաթուղթ,
  • բաժնեհավաք կապիտալում կատարված փոփոխությունների վերաբերյալ պետական միասնական գրանցամատյանում կատարված գրառումը հավաստող գրանցամատյանի համապատասխան քաղվածքը

Դիմե՛ք մեզ և մենք կկազմակերպենք ամբողջ գործընթացը, որի արդյունքում Դուք կխնայեք գումար և ժամանակ:

Կապ մեզ հետ

Գրեք մեզ