Ընկերություններում կադրերի հետ տարվող աշխատանքների շրջանակներում կան մի շարք փաստաթղթային աշխատանքներ, որոնք պահանջում են օրենքի պահանջներին համապատասխան ձևակերպումներ և գրանցումներ:
Գրանցումների կամ համապատասխան ձևակերպումների խախտումները կարող են հանգեցնել օրենքի առջև պատասխանատվության և որպես հետևանք` տուգանքների ու ֆինանսական միջոցների կորստի: Համագործակցելով «Կոնստանտ Կոնսալթինգ» ընկերության հետ՝ Դուք կապահովագրեք Ձեր ընկերությունը նմանատիպ խնդիրներից, քանի որ մեր աչալուրջ մասնագետները տիրապետում են տվյալ ոլորտին առնչվող բոլոր նրբություններին:
Կադրային հաշվառումը իր մեջ ներառում է՝
- աշխատանքային պայմանագրի կազմում, աշխատանքային հարաբերությունների գրանցում,
- կադրային փաստաթղթաշրջանառության վարում,
- փոխադրման և ազատման հրամանագրերի գրանցում,
- աշխատավարձի, վերջնահաշվարկի և ամենամյա արձակուդի հաշվարկ,
- ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների հաշվարկ:
Մենք վարում ենք հաճախորդամետ քաղաքականություն և կատարելով կադրային հաշվառման հաշվապահական գործառույթները, մենք պահպանում ենք եռակողմ շահերը՝ գործատուի, աշխատակիցների և պետության միջև: