Կազմակերպությունները պետական մարմինների հետ առնչվում են նաև վիճակագրական տեղեկություններ տրմադրելիս, ինչը ևս կարգավորվում է օրենսդրական նորմերով և կանոններով:
Վիճակագրական հաշվետվություններ կազմելն ու ներկայացնելը կարևոր և պատասխանատու գործընթաց է, ինչը պահանջում է մասնագիտական գիտելիքներ և հմտություններ: Բազմաթիվ երկրներում՝ այդ թվում Հայաստանի Հանրապետությունում, այն հանդիսանում է օրինական պահանջ:
Վիճակագրական հաշվետվությունները ներառում են տարատեսակ տեղեկությունների հավաքագրում, համակարգում և ներկայացում համապատասխան պետական կառույցներին: Այդ տեղեկություննեը կարող են ներառել տեղեկատվություն՝
- աշխատողների թվաքանակի, աշխատած ժամերի, աշխատողի վրա գործատուի կատարած ծախսերի մասին,
- աշխատանքի պայմանների մասին,
- թափուր աշխատատեղերի, աշխատողների թվաքանակի և աշխատատեղերի շարժի մասին,
- աշխատողների մասնագիտական ուսուցման մասին:
Կախված գործունեության բնագավառից և ներկայացված պահանջներից, վիճակագրության պահանջած տեղեկությունների բովանդակությունը փոփոխվում է:
Դիմե՛ք «Կոնստանտ Կոնսալթինգ» ընկերությանը և ազատվե՛ք ժամանակատար և պատասխանատու աշխատանք կատարելուց, այն ձեր փոխարեն կիրականացնեն մեր մասնագետները: