Հաշվապահական ծառայությունների մատուցման ոլորտում ինքնուրույն և կարևոր տեղ է զբաղեցնում ֆինանսական հաշվառումը: Այն հաշավապահական հաշվառման բաղկացուցիչ մաս է կազմում և կարգավորվում է օրենսդրական ակտերով ու ստանդարտներով:
Ֆինանսական հաշվառման միջոցով իրականացվում է՝
- ֆինանսական ռեսուրսների հաշվառում,
- դրամական միջոցների առկան ու շարժը,
- կիրառվում է բիզնեսի հետ կապված ֆինանսկան գործարքների ամփոփման, վերլուծության և հաշվետվություններ կազմելիս:
Ֆինանսական հաշվառման արդյունքում ստացված տեղեկությունները օգտագործվում են բաժնետերերի, մատակարարների, բանկերի, ծառայողների, պետական մարմինների, բիզնեսի սեփականատերերի և այլ շահագրգիռ անձանց կողմից, ում անհրաժեշտ է որոշումներ կայացնելիս ունենալ թվային տեղեկություններ:
Ֆինանսական հաշվառումը ղեկավարվում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հաշվապահական ստանդարտներով և տվյալ երկրի օրենսդրությամբ։ Հաշվապահական հաշվառման ստանդարտները ուղեցույց են, որտեղ նշված են, թե ինչպես պետք է ֆինանսական հաշվետվություններում ներկայացվեն գործարքների և այլ իրադարձությունների կոնկրետ տեսակները։
Ֆինանսական հաշվառումը պետք է համապատասխանի որոշակի չափանիշների. դրանցից են՝
- ճշգրիտ նկարագրություն,
- համապատասխանություն (ռելևանտություն),
- ստուգելիություն,
- համադրելիություն,
- հասկանալիություն,
- ժամանակագրություն:
«Կոնստանտ Կոնսալթինգ» ընկերությունը Ֆինանսական հաշվառման ծառայություն մատուցելիս երաշխավորում է վերոնշյալ կետերի իդեալական կատարումը: