Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով, սկսած 2017 թվականի Հունվարի 1-ից հետո հայտարարված շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտները դրանց ստացման հարկային տարվա ընթացքում շահաբաժին վճարող` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնելու դեպքում այդ շահաբաժիններից վճարված եկամտային հարկի գումարները պետական բյուջեից փոխհատուցվում են:
Գործընթացը կազմակերպելու համար անհրաժեշտ է ներկայացնել սույն փաստաթղթերը՝
- եկամտային հարկի փոխհատուցման համար սահմանված դիմում,
- անձը հաստատող փաստաթուղթ,
- հաշվետու տարվա ընթացքում ռեզիդենտ կազմակերպության կողմից ֆիզիկական անձին վճարված շահաբաժինների և դրանցից պահված եկամտային հարկի վերաբերյալ տեղեկանք,
- Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում կատարված գումարային ներդրումների չափի վերաբերյալ տեղեկանք
- կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում կատարված գումարային ներդրումները հաստատող փաստաթուղթ,
- բաժնեհավաք կապիտալում կատարված փոփոխությունների վերաբերյալ պետական միասնական գրանցամատյանում կատարված գրառումը հավաստող գրանցամատյանի համապատասխան քաղվածքը
Դիմե՛ք մեզ և մենք կկազմակերպենք ամբողջ գործընթացը, որի արդյունքում Դուք կխնայեք գումար և ժամանակ: