Իրավաբանական խորհրդատվությունը լայն հասկացություն է, քանի որ իրավունքը իր հերթին ունի մի շարք բաժանումներ: Մեր ընկերության կողմից տրամադրվող իրավաբանական խորհրդատվությունը առնչվում է տնտեսական գործունեության հետ կապված հարցերին: Ինչպես ցանկացած բնագավառում, բիզնեսում նույնպես առաջանում են խնդիրներ, որոնք կապված են օրենսդրական հարցերի հետ:

«Կոնստանտ Կոնսալթինգ» ընկերության կողմից տրամադրվող իրավաբանական խորհրդատվությունն իր մեջ ներառում է՝

  • գործում առկա փաստաթղթերի ուսումնասիրություն,
  • խնդրի իրավական վերլուծության և մանրամասն խորհրդատվության տրամադրում ինչպես բանավոր (խորհրդատվության ընթացքում), այնպես էլ գրավոր (խորհրդատվության ավարտից հետո)՝ եզրակացության տեսքով,
  • եզրակացությունը հանդիսանում է անկախ մասնագիտական կարծիք և տրամադրվում է պատվիրատուի կողմից մատնանշած տարբեր հարցերի իրավական կարգավորման, դրանց լուծման արդյունավետ եղանակների, հնարավոր ռիսկերի և դրանք նվազագույնի հասցնելու եղանակների վերաբերյալ:

Մեր ընկերությունը, համագործակցելով փորձառու իրավաբանների հետ, պատրաստ է տրամադրել Ձեզ որակյալ խորհրդատվական ծառայություններ՝ օգնելով գտնել ճիշտ լուծումներ ամենատարբեր իրավական հարցերում:

Կապ մեզ հետ

Գրեք մեզ