«Կոնստանտ Կոնսալթինգ» ընկերության նպատակներից է՝ օգտակար լինել տնտեսվարող սուբյեկտներին գործունեության ծավալման բոլոր շղթաներում : Այդ շղթայի մաս է կազմում նաև մաքսային բրոքերական ծառայությունը: Այս ծառայությունը մատուցվում է՝ ներքոհիշյալ աշխատանքների իրականացմամբ:
- Մաքսազերծման գործընթացում անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի նախապատրաստում,
 - թույլտվությունների ստացում, համակարգում,
 - մաքսային ձևակերպումներ (ներմուծում, արտահանում, տարանցում),
 - ապրանքների ԱՏԳԱԱ ծածկագրերի ճշգրիտ դասակարգում,
 - մաքսային վճարների նախնական հաշվարկ:
 
Համագործակցելով «Կոնստանտ Կոնսալթինգ» ընկերության հետ՝ Դուք նվազեցնում եք ռիսկերը, ավելացնում օգտակար ժամանակը և գեներացնում դրամական միջոցներ, քանի որ խնայած գումարը՝ վաստակած գումար է: