Ունե՞ք դժվարություններ կապված հարկային և ֆինանսական խնդիրների հետ, ունե՞ք ընտրության տարբերականեր և չեք կողմնորոշվու՞մ, թե որն է դրանցից ճիշտ, որը սխալ կամ խճճվե՞լ եք մասնագիտական տերմինների մեջ, որոնք ձեզ ոչինչ չեն ասում, ուրեմն մենք Ձեր կողքին ենք: «Կոնստանտ Կոնսալթինգ» ընկերությունը տարամադրում է հարկային և ֆինանսական խնդիրների հետ կապված խորհրդատվություն:
Որո՞նք են խորհրդատվություն տրամադրելու հարցում մեր ընկերության առավելությունները՝
- յուրաքանչյուր խնդրի լուծման համար մենք ունենք նեղ մասնագիտացում ունեցող աշխատակիցներ, ովքեր Ձեզ կհաղորդեն ոչ թե ընդհանրական տեղեկատվություններ, այլ տվյալ խնդրին առնչվող թիրախային լուծումներ,
- լսելու և խնդիրը ճիշտ հասկանալու կարողություն, հանրամատչելի ձևով լուծումները ներկայացնելու հմտություն (առանց մասնագիտական տերմիններով ծանրաբեռնելու),
- խորհրդատվություն ոչ միայն տեսական գիտելիքների, այլև գործնականում կիրառված և հիմնավորված փորձառության հիմքով:
Խորհրդատվություն տրամադրելու նրբություննեից ելնելով՝ այն կարող է Ձեզ տրամադրվել մի քանի մասնագետների կողմից՝ հաշվապահների, իրավաբանների և այլոց: