Թվային դարաշրջանը իր հետքն է թողնում նաև հաշվապահության թվային աշխարհում՝ հեշտացնելով մի շարք աշխատանքներ: Այն տալիս է հնարավություն համաժամանակյա տեղեկություն ստանալ աշխարհի ցանկացած անկյունից: 1C և ՀԾ հաշվապահական ծրագրերը այն գործիքներից են, որոնք օգտակար են թե՛ ընկերությունների ղեկավարների, թե՛ հաշվապահական գործառույթներ իրականացնող անհատների ու կազմակերպությունների համար: «Կոնստանտ Կոնսալթինգ» ընկերությունը մշտապես հետևում է ոլորտի նորարարություններին և ինտեգրում բոլոր այն գործիքները, որոնք միտված են հաճախորդի աշխատանքի հեշտացմանն ու ժամանակի խնայողությանը:
1C և ՀԾ հաշվապահական ծրագրերում համակարգի ճիշտ և անխափան աշխատանքը ապահովելու համար անհրաժեշտ է կատարել ճիշտ ձևակերպումներ, որոնք կարգավորվում են հստակ կանոններով և օրենքներով: Մեր ընկերության աշխատակիցնեը կազմակերպում և իրականացնում են այդ տվյալների ժամանակին և ճիշտ ներմուծումը համակագ՝ ապահովելով տեղեկությունների առկայությունն ու հասանելությունը: