Ժամանակ առ ժամանակ, կառավարության կամ պետական այլ մարմինների կողմից տնտեսվարող սուբյեկտների համար մշակվում են տարբեր տեսակի արտոնությունների փաթեթներ: Արտոնությունները կարող են վերաբերել ինչպես կոնկրետ ոլորտներին, այնպես էլ կարող է կրել ընդհանրական բնույթ: Արտոնությունները կարող են ենթադրել՝
- հարկային պարտավորություններից ամբողջական կամ մասնակի ազատում,
- մաքսատուրքից ամողջական կամ մասնակի ազատում,
- սուբսիդավորում,
- վարքավորման արտոնյալ պայմանների տրամադրում և այլն:
Վերոնշյալ և այլ տեսակի արտոնություններից օգտվելու համար անհրաժեշտ է լինում ներկայացնել մի շարք փաստաթղթեր, որոնք կհաստատեն արտոնություններից օգտվելու իրավունքի հանգամանքը:
Օրենսդրական կարգավորումներին և արտոնություններ ստանալու պահանջներին համապատասխան մեր ընկերությունը հավաքագրում և կազմում է անհրաժետ բոլոր փաստաթղթերը՝ տալիս համապատասխան ձևակերպումներ: Դիմե՛ք մեզ և ստացե՛ք Ձեզ հասանելիք արտոնությունները, իսկ խնայված գումարը ներդրեք Ձեր բիզնեսի զարգացման մեջ: