Յուրաքանչյուր ընկերություն գործունեություն ծավալելիս անցնում է պարտադիր պետական գրանցում, ընտրում է այն հարմար իրավական ձևը, որով հետագայում պատասխանատվություն է կրում պետական ատյանների և գործընկեր կազմակերպությունների առաջ: ՀՀ-ում գոյություն ունեն կազմակերպությունների գրանցման հետևյալ իրավական ձևերը, որոնց օրենսդրական կարգավորումները տարբերվում են իրարից:
- ՍՊԸ (Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերություն)
- ՓԲԸ (Փակ Բաժնետիրական Ընկերություն)
- ԲԲԸ (Բաց Բաժնետիրական Ընկերություն)
- ՊՈԱԿ (Պետական Ոչ Առևտրային Կազմակերպություն)
- ՀԿ (Հասարակական Կազմակերպություն)
- ԱՁ (Անհատ Ձեռներեց)
Վերոնշյալ իրավական ձևերից ո՞րը ամենահարմարը կլինի Ձեր գործունեության համար, ինչպե՞ս սկսել գրանցման գործընթացը, ի՞նչ անհրաշժեշտ փաստաթղթեր են պետք ներկայացնել պետական մարմիններին, կամ ինչպե՞ս փոփոխել գործող կարգավիճակը: Այս բոլոր հարցերի պատասխանները և գործնական լուծումները կստանաք «Կոնստանտ Կոնսալթինգ» ընկերությունում: